36350 դիտում
21:05 13-01-2019
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է դուր գալ Նիկոլ Փաշինյանին
[url=http://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է Աղաջանովների ընտանիքին:
Նախարարի այս ուշացած քայլը մեկ նպատակ ունի ցույց տալ վարչապետին, որ ինքը կարող է իր ազդեցությունն ունենալ բժշկական հանրության շրջանում:
Դեռևս հինգշաբթի օրը, երբ ամբողջ բժշկական հանրությունը ոտքի էր կանգնել, նախարարը լուռ էր, իսկ հիմա որոշել է այս ողբերգական իրադարձությունը օգտագործել և բանակցողի դերը ստանձնել: Անգամ ընտանիքին խոստացել է հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ, միայն կանխվի վաղվա բողոքի ակցիան:
Սակայն ընտանիքն անդրդվելի է և պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ անվանի ու մեծ համբավ ունեցող ներկայացուցիչներ, հանրապետության տարբեր հիվանդանոցների ավելի քան 800 բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել և դիմել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում չշնորհի:
Նմանատիպ նյութեր
2119 դիտում
17:30 02-06-2017
Կառավարությունը փորձում է դուր գալ դատախազներին․ Լարիսա Ալավերդյան
5606 դիտում
22:35 23-08-2018
Արսեն Թորոսյանը հանդիպելու է ՌԴ առողջապահության նախարարի հետ
1267 դիտում
23:26 16-06-2020
Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Լիտվայի առողջապահության նախարարի հետ