211652_close_icon

Կառավարությունը փորձում է դուր գալ դատախազներին․ Լարիսա Ալավերդյան

views-count2227 դիտում article-date 17:30 02-06-2017
Կարևորն այն չէ՝ ճի՞շտ էր, թե սխալ, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվեց, կարևորն այն է, որ օրենքն ընդունում են կարճ տարածության համար, որն անընդունելի է իրավական պետության համար. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը: Ըստ նրա՝ օրենքը պետք է հեռատեսորեն ընդունել։ «Այդ իմաստով ո՛չ պատիվ է բերում, ո՛չ էլ արդարացված է այս փոփոխությունը, այլ հարց է, թե այս պահին ինչ նպատակ է հետապնդում»,- ասաց նա: Պարգև Օհանյանը նշեց, որ ցանկանում են օրենքով կանխել դատախազության կադրերի նոր արտահոսքը, որը պիտի լիներ հուլիսի 1-ից։ Նախկին դատավորը նշեց, որ 2014-ին ընդունված օրենքն ըստ էության չի ազդել դատական համակարգի վրա, ազդել է դատախազության վրա։ Վերջինը կադրերի արտահոսքի պատճառով թուլացել է որոշակի չափով, և նույնքան էլ ուժեղացել է փաստաբանական համայնքը: Ասուլիսին մյուս բանախոսը՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ կառավարությունը փորձում է դուր գալ դատախազներին։ Այսպիսով՝ ոչ թե ստեղծվում է հակակշիռ մխանիզմ, այլ իշխանության թևերն ավելի են սերտանում։ Հիշեցնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի փոփոխությամբ նախատեսվում է 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող դատավորներին, քննիչներին ու դատախազներին հնարավորություն տալ շարունակել աշխատել՝ միաժամանակ ստանալով թոշակ:

Նմանատիպ նյութեր