1500 դիտում
11:13 15-01-2019
2018-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը լրատվամիջոցներից ստացել է շուրջ 130 հարցում, որից 2-ն են մնացել անպատասխան. սա աննախադեպ թիվ է. Է. Աղաջանյան
2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա՝ հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է:
«Ընդ որում, նշված թվի մեջ ներառված չէ բանավոր հարցումների թիվը, որոնք ևս շատ են եղել: Ի համեմատություն նշեմ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը 2016 թվականին ԶԼՄ-ներից ստացել է 71 հարցում, որից պատասխանվել է հինգ տասնյակին: 2017-ին ստացվել է 85 հարցում, պատասխանվել է 59-ին:
Հաշվի առնելով հետհեղափոխական շրջանը՝ վարչապետի աշխատակազմում կարող էին նկատվել որոշակի թերություններ, որոնք առաջիկայում նվազագույնի կհասցվեն, քանի որ մենք որդեգրել ենք առավելագույնը թափանցիկ կառավարման և հաշվետվողականության քաղաքականություն»,-հավելել է Աղաջանյանը:
Նմանատիպ նյութեր
26135 դիտում
17:35 12-11-2020
Վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով. Էդուարդ Աղաջանյան
1023 դիտում
13:02 20-10-2021
2018 թվականից մինչև օրս վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա
Այս բաժնից
529 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1072 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
550 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում