1801 դիտում
16:12 15-01-2019
Ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը
ՀՀ ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից նախապես արված որոշակի փոփոխություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:
«Իմ քայլը» խմբակցությունը որոշակի փոփոխություններ է կատարել նախագծում: Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի անունն առաջարկում ենք փոխել` հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները: Հանձնաժողովը կկոչվի Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով»,-քվեարկությունից առաջ ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Իմ քայլը» խմբակցության առաջարկով Տնտեսական հարցերի մտական հանձնաժողովի զբաղվելիք ոլորտներում ավելացվեց նաև «ներդրումներ» բառը:
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր ստեղծել տասնմեկ մշտական հանձնաժողով` երկուսով ավել նախորդ գումարման ԱԺ-ի հանձնաժողովներից: Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը առանձնացվել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովից: Ստեղծվել է նաև նոր Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով:
Առաջարկվող մյուս հանձնաժողովներն են Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ (14 անդամ), Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):
Առաջարկվում է նաև ստեղծել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ), Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) և ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):
Նմանատիպ նյութեր
4508 դիտում
13:58 31-10-2018
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց համաներում հայտարարելու մասին նախագիծը
2024 դիտում
10:52 18-04-2019
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը
2071 դիտում
10:43 23-04-2019
Ազգային ժողովն ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է