6877 դիտում
12:57 17-01-2019
Կենսաթոշակի բարձրացման հետևանքով մարդիկ չեն զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ, որով 2019 թվականի հունվարից կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով մարդիկ չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ որոշման նպատակն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելն է։
Նրա խոսքով, արդեն իսկ 64 հազար մարդ ստանում է 25500 դրամի նպաստ, ևս 20 հազար մարդ այդքան նպաստ կստանա, երբ համապատասխան օրենքում կարվի փոփոխություն: Դա կլինի մարտին։
Նմանատիպ նյութեր
565 դիտում
14:31 10-04-2024
ԼՂ-ից տեղահանվածները որևէ իրավունքից չեն զրկվի, եթե դառնան ՀՀ քաղաքացի. փոխվարչապետ
2745 դիտում
10:00 03-05-2016
Բռնագանձման հետևանքով մարդիկ չե՞ն զրկվի իրենց բնակարաններից.«168 ժամ»
8145 դիտում
08:59 18-12-2019
Տղամարդիկ մայրության նպաստ են ստացել, 6 անձ՝ 103 թաղման նպաստ. ՀՊ բացահայտումները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
886 դիտում
13:18 23-10-2024
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կլինի -1-ից -3
715 դիտում
12:59 23-10-2024
Մոպեդների մասնակցությամբ վթարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին
742 դիտում
12:51 23-10-2024
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով