3456 դիտում
15:47 17-01-2019
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների և մոպեդների ներմուծողները կազատվեն հարկից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախագծով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:
«Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար»,- ասաց Ղափլանյանը։
Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։
Արտոնությունը կգործի մինչև 2022 թվականը:
Նմանատիպ նյութեր
8444 դիտում
22:14 10-03-2019
Հայաստանում գրանցված կամ հաշվառված բեռնատար ավտոմեքենաները կազատվեն ճանապարհային հարկից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1384 դիտում
12:59 23-10-2024
Մոպեդների մասնակցությամբ վթարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին
2764 դիտում
18:00 20-10-2017
Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները
Այս բաժնից
1144 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
763 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին