211652_close_icon
views-count254 դիտում article-date 12:28 17-01-2019

Ջրամատակարարումը վերականգնված է․ «Վեոլիա Ջուր»

Այսօր վաղ առավոտյան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր բնակավայրերում արդեն վերականգնվել է ջրամատակարարման գործող գրաֆիկը: Ինչպես տեղեկացրեց ընկերության Տեխնիկական տնօրինության Կարգավարական Խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, երեկ այստեղ աշխատել են լարված ռեժիմով: Նախ, միջոցներ են ձեռնարկվել ինքնահոս եղանակով աղբյուրներից ստացվող ջրի վերաբաշխման միջոցով մեղմելու ջրի անբավարարությունը բացառապես պոմպերով սնուցվող բնակավարերում և տարածքներում, իսկ 19.00-ից, երբ վերականգնվել է էներգամատակարարումը, կարգավարները առցանց ռեժիմով, համակարգում ամենուր տեղադրված սարքերի օգնությամբ նորից հերթականությամբ միացրել են պոմպերը, խողովակաշարերով ջուր մղել բնակավայրեր, քայլ առ քայլ ավելացնելով ջրի քանակն ու ճնշումը բաշխիչ ցանցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր