1165 դիտում
15:48 18-01-2019
Ծառուկյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև լարվածություն չկա
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև լարվածություն չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 16-ին երկու խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած բանավեճին:
«Դրանք բանավեճեր, խոսակցություններ են: Նորմալ է, բոլոր ընտանիքներում էլ խոսակցություններ լինում են: Դուք տեսնում եք, որ օր օրի կարգավորվում է: Նոր խորհրդարան է, խոսակցություններ կան, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց Ծառուկյանը:
Հունվարի 16-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ որոշ երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին ու նրանց գործունեությանը: Քննադատական ելույթի ընթացքում չշրջանցեց նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին:
Նախկին դեսպանի որդին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն առաջինն արձագանքեց Բաբաջանյանին՝ հորդորելով նրան չշարունակել, իսկ կրքերն ավելի թեժացան, երբ ամբիոնին մոտեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և հայտարարեց, որ Բաբաջանյանի ասածն ամբողջովին սուտ է: Բանավեճին խառնվեց նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, մի քանի պատգամավորներ ոտքի կանգնեցին ու սկսեցին բղավել միմյանց վրա: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձեց հանդարտեցնել կրքերը:
Նմանատիպ նյութեր
3194 դիտում
10:31 15-01-2020
Բանակի ուտելիքից մինչև սահմանային լարվածություն. մանրամասներ Տոնոյան-ԼՀԿ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
2078 դիտում
13:53 03-03-2020
Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են
Այս բաժնից
691 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News
466 դիտում
12:37 28-10-2024
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 9 ամսում նվազել է 6,9 տոկոսով. Վահե Հովհաննիսյան