2293 դիտում
16:22 18-01-2019
Էմերին խոսել է լրտեսական սկանդալի մասին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի հետ կապված սկանդալը: Բյելսան իր օգնականներին ուղարկում էր մրցակից թիմերի մարզումներին հետևելու:
«Այստեղ պետք է երկու պահ տարանջատել: Առաջին. օրինական է դա կամ ոչ օրինական: Երկրորդը. ազնիվ է դա կամ ոչ:
Ես Բյելսային ճանաչում եմ Իսպանիայում նրա կարիերայից: Նա հավատարիմ է իր աշխատանքին և մեծ պրոֆեսիոնալ է:
Անձամբ ես նրան շատ եմ հարգում և կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Նա միշտ այդպես է աշխատել:
Բայց ես չէ, որ պետք է դատեմ, թե ինչպես պետք է որակել նրա արարքը», ասել է Էմերին:
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
15:46 21-02-2015
Չիլին և Պերուն լրտեսական սկանդալի մեջ են հայտնվել
Այս բաժնից
1501 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1786 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը