1868 դիտում
17:24 21-01-2019
Անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները դիվանագիտական անձնակազմի պատասխանատու ծառայության նկատմամբ. Աննա Նաղդալյան
[b]Հայկական ժամանակ[/b]. Ազգային ժողովում բուռն քննարկում էր ՀՀ դեսպանների հետ կապված։ Վերջին շրջանում հնչում ենք նաև տարբեր հայտարարություններ Հայաստանի դիվանագիտական ծառայության մասին: Չե՞ք կարծում, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն ուժեղացման կարիք ունի, ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։
[b]Աննա Նաղդալյան[/b]. Արձագանքելով վերջին շրջանում Հայաստանի դիվանագիտական ծառայության արհեստավարժությունը կասկածի տակ դնող մի շարք հայտարարություններին, կցանկանայինք ընդգծել, որ Արտգործնախարարությունը փորձելու է հնարավորինս չանդրադառանլ բոլոր մերկապարանոց մեղադրանքներին, քանի որ երբ դրանք զուրկ են որևէ հիմքից ու փաստից, ապա անհասկանալի է, թե ինչին պետք է վերաբերի մեր պատասխանը` նման մեղադրանքների դատարկությանը, թե դրանք արտաբերող անձանց կողմից հետապնդվող իրական նպատակներին: Երկու դեպքում էլ բանավեճի մեջ ներքաշվելը համարում ենք մեր ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում:
Բազմիցս հայտարարել ենք, որ ԱԳՆ-ն բաց է կառուցողական առաջարկների և դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված քննադատության համար: Սակայն, անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները Հայաստանի դիվանագիտական անձնակազմի նվիրված ու պատասխանատու ծառայության նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին ԱԳՆ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ֆոնին:
Ընդգծեմ, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը 27 տարվա պատմություն ունեցող, նվիրված մասնագետներից կազմված կուռ կառույց է, որը հպարտորեն կատարում է ամենօրյա իր աշխատանքը` ծառայելով հանրությանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1081 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան
904 դիտում
20:19 15-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
547 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին