Ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը [url=https://www.facebook.com/azatutyun/]«Ազատություն» ռադիոկայանի[/url] ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև պարգևավճարների հրապարակման ցանկերին.
«Մենք դեռ չենք ստացել արդարադատության նախարարությունից նամակի պատասխանը: Ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ պարգևատրելու: Քաղաքապետի պաշտոնում գտնվելը սկզբունքային հարց է և կապված չէ գումարների հետ: Մենք խնդիր չունենք հրապարակելու հետ, հանրությունը գիտի թիվը. մենք հրապարակել ենք 474 միլիոն դրամ, բայց երբ հրապարակենք առանձին, այդտեղ կարող է անձնական տվյալների խնդիր լինել: 2019թ. վերանայելու ենք դրանք, լինելու են հարաբերական նվազեցումներ և բարձրացումներ: Ես պարգևավճարները տվել եմ, ինչպես նախատեսված է եղել 2018թ. բյուջեով և օրենքով»:
Երևանի քաղաքապետը նշել է, որ իր աշխատանքին վերաբերում է որպես ծառայության՝ իր պատասխանատվությունն ահռելի է: