211652_close_icon
views-count2586 դիտում article-date 10:27 22-01-2019

ՀՀ պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է վերջին տարիների համար աներևակայելի քիչ չափով՝ ընդամենը 148.3 մլն դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե 2017թ. դեկտեմբե­րի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, ապա 2018թ. դեկտեմբերի 31-ին այն հա­սել է 6 մլրդ 922.9 մլն դոլարի: Մինչդեռ 2017թ. ընթացքում այն ավելացել էր 832.5 մլն դոլարով, իսկ 2016թ. ըն­թացքում 864.4 մլն դոլարով: Սա, թերևս, պատահական չէ. նախկին իշխանությունները որդեգրել էին պետա­կան պարտքն ավելացնելու ճանապարհ՝ դրա հաշվին փորձելով պահել ՀՀ տնտեսությունը: Իսկ թավշյա հեղա­փոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, ընդհակառակը, ամեն գնով խուսափել է նոր պարտք վերց­նելու գայթակղությունից՝ փորձելով թեթևացնել այդ բեռը, իսկ վարկային միջոցներ ներգրավվել են միայն ծայ­րահեղ դեպքերում: Փաշինյանի կառավարությունը երկիրը «ժառանգել էր» պետական պարտքի՝ 6 մլրդ 867.5 մլն դրամ բեռով, այսինքն՝ հեղափոխությունից հետո պարտքն ավելացել է 55.4 մլն դոլարով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր