1165 դիտում
12:08 22-01-2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկել է հանրային արձագանք ստացած օրենքի նախագծեր
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հունվարի 21-ին խմբակցության նիստ է անցկացրել: Նիստում քննարկել են նաև հանրային արձագանք ունեցող երկու օրենքի նախագծեր: «[url=https://armenpress.am/arm/news/961562.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Քննարկվել ենք ներքին աշխատանքային հարցեր: Քննարկել ենք նաև երկու օրենքի նախագիծ»,-ասաց Մակունցն ու չցանկացավ նախագծերի վերաբերյալ մանրամասներ փոխանցել:
Սակայն նա նշեց, որ դրանք հանրային արձագանք ունեցող նախագծեր են: Խմբակցությունը, երբ վերջնական կհստակեցնի իր մոտեցումները, կհրապարակի դրանք: «Մեզ համար ևս կարևոր է, որ նախագծերը, որոնց վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում, հանրայնացնենք»,-ասաց Մակունցը:
Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը, խմբակցության ղեկավարն ասաց, որ ծրագրի փաթեթը դեռ չեն ստացել, որ քննարկեն:
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ներառված կետի՝ կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 11 նախարարությունները.Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներ նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն Ֆինանսների նախարարություն:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
16:41 28-10-2016
Հանրային խորհուրդը քննարկել է կառավարության ծրագիրը և «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը
1765 դիտում
12:46 21-01-2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարզպետների պարգևատրման հարցը դեռ չի քննարկել
1249 դիտում
11:31 12-02-2021
Ազգային ժողովում մենիշխանություն է. իշխող խմբակցությունը նախագծեր է դակում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
604 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը
838 դիտում
11:21 26-10-2024
Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան