1765 դիտում
12:46 21-01-2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարզպետների պարգևատրման հարցը դեռ չի քննարկել
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մարզպետերի պարգևատրման հարցը դեռ չի քննարկել:
Այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը դեռ չի քննարկել: Որքանով տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանաված կարգով, այսինքն՝ նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները, գործել են այնպես, ինչպես օրենքը թույլատրում է: Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա պետք է նշենք, որ այդ պարգևատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, եղել է նաև նախորդ գումարման Ազգային ժողովում, այսինքն՝ բոլոր պատգամավորները նույնպես պարգևատրումներ ստացել են»,- ասաց Մակունցը:
Լիլիթ Մակունցը ընգծեց, որ պարգևավճարների ինստիտուտում գլխավոր խնդիրը ցածր աշխատավարձերն ու լավագույն աշխատողների խրախուսման իրավունքներն են:
Մամուլում տեղեկությունները տարածվեցին, որ ՀՀ մի շարք մարզպետեր խոշոր գումարներով պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:
Նմանատիպ նյութեր
721 դիտում
18:01 09-02-2024
Սանոսյանը մարզպետների հետ քննարկել է միասնական երթուղային ցանցի ամբողջական ներդրման հետ կապված հարցը
1162 դիտում
12:08 22-01-2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկել է հանրային արձագանք ստացած օրենքի նախագծեր
Այս բաժնից
1060 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան
904 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ