5079 դիտում
13:49 22-01-2019
Հրապարակվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը. դատարանի դիմաց քաղաքացիները բողոքում են և պահանջում զրկել նրան ազատությունից. Tert.am. ՈՒՂԻՂ
Վերաքննիչ քրեական դատարանը 13:30-ին կհրապարակի գրավի դիմաց ազատ արձակված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/01/22/manvel-grigoryan/2901128]Tert.am[/url]-ը։
Դատախազությունը միաժամանակ միջնորդել է դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Իսկ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել կալանքի ժամկետի երկարացման դեմ: Դատարանը հրապարակում է միջնորդության և բողոքների վերաբերյալ որոշումները:
Նախագահող դատավորը Արսեն Նիկողոսյանն է:
Մանվել Գրիգորյանը որոշման հրապարակմանը ներկա չէ առողջական խնդիրների պատճառով:
Դատարանի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները:
2018-ի դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա խափանման միջոցն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։
Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/01/22/manvel-grigoryan/2901128]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13319 դիտում
15:55 17-06-2018
ԵԿՄ անդամները դատարանի դիմաց սպասում են Մ. Գրիգորյանի խափանման միջոցի հարցով կայանալիք նիստին. Tert.am
3259 դիտում
21:06 30-04-2022
Մայիսի 2-ին կհրապարակվի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
Այս բաժնից
904 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)