211652_close_icon
views-count4287 դիտում article-date 10:38 23-01-2019

Դատարկ հայտարարագիր. Դավիթ Սանասարյանը բնակարան, ավտոմեքենա, դրամական միջոցներ չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո´չ էլ դրամական միջոցներ: Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա պաշտոնական հայտարարագրում այդպես է նշված: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նրա «դատարկ» հայտարարագիրը, նկատեց նաև, որ Սանասարյանը անգամ եկամուտ չի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանալ Դավիթ Սանասարյանից, սակայն պաշտոնյան ասաց, որ շտապում է, ու հեռացավ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր