211652_close_icon
views-count2347 դիտում article-date 17:40 23-01-2019

Եվրոպական և միջազգային կազմակերպությունները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող տեղի բնակիչներին և ակտիվիստներին աջակցության նամակով

Եվրոպական և միջազգային ավելի քան 40 հասարակական կազմակերպություն և միություն նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով իրենց աջակցությունն են հայտնում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի Հայաստանի Կառավարությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի հարցում գործի ի շահ մարդու և շրջակա միջավայրի: Դիմումի պատճեներն ուղարկվել են Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին և ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Նայլեցուսի Վուլեին: Նամակում նշված է. «Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության խմբերս, մեր համերաշխություն ենք հայտնում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներին, բնապահպան ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և դիմում ենք Հայաստանի կառավարությանը, որպեսզի այն Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի հարցում գործի ի շահ մարդու և շրջակա միջավայրի: Հանքանյութերը, որոնք հիմնականում արդյունահանվում են՝ ելնելով տեղեկատվության, կապի և տեխնոլոգիաների ոլորտների կարիքներից, վտանգի տակ են դնում հանքերին հարակից համայնքները և հաճախ անմիջական սպառնալիք են շրջակա կենսաբազմազանության համար: Սա հատկապես ակնառու է Ամուլսարի ծրագրի տարածքին հարակից համայնքների դեպքում, որոնց սպառնում է պոտենցիալ վնաս, անորոշություն և հանքի՝ իրենց առողջության և ապրուստի վրա հնարավոր բացասական ազդեցությունների և ջրային ռեսուրսների սպառնացող վտանգների մասին տեղեկատվության պակաս: ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Նայլեցուսի Վուլեի՝ Հայաստան այցի ընթացքում` նոյեմբերի 16-ին տված եզրակացության համաձայն` Հայաստանի կառավարությունը պետք է իրական խորհրդակցություններ անցկացնի, որպեսզի հանքարդյունաբերական նախագծերը համահունչ լինեն բիզնեսին, մարդու իրավունքներին և Կայուն զարգացման սկզբունքներին և նպատակներին: «Համայնքային փոխօգնություն» ՀԿ-ն 2018 թ. հոկտեմբերին գնահատել է Ամուլսարի հանքավայրի սոցիալական ազդեցությունների հանրային ընկալումները ազդակիր համայնքներում անցկացված հարցումների միջոցով և պարզել, որ բնակչությունը «Լիդիան»-ի ներդրումները կապում է իր առողջության, մաքուր ջրի մատչելիության և կայուն կենսապայմանների նկատմամբ աճող վախի հետ: Ի լրումն այս սոցիոլոգիական հետազոտության, Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միությունն կատարել է «Լիդիան»-ի կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անկախ վերլուծություն և եզրակացրել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ անհրաժեշտ են լրացուցիչ գնահատականներ: 2015-2016 թթ. բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ժամանակ Ջերմուկի բնակիչների հետ խորհրդակցություն չի անցկացվել: Այդ կապակցությամբ Միջազգային ֆինանսական կորպորացիայի համապատասխանության խորհրդատուն / օմբուդսմենը (IFC/CAO) եզրակացրել է, որ Ջերմուկի ջրի և զբոսաշրջության բրենդի վրա Ամուլսարի հանքավայրի ազդեցությունը պատշաճ կերպով չի գնահատվել: Համայնքը փորձել է օգտագործել օրինական միջոցներ, որոնք վերջին երեք տարիներին դեռևս չեն տվել որևէ արդյունք: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո` 2018 թ. հունիսի 22-ից, Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների մշտական շրջափակումը կանխել է հանքավայրի շահագործման աշխատանքները, չնայած նրան որ «Լիդիան»-ը հայտարարել է, որ ապահովել է կարճաժամկետ մուտքի հնարավորություն շարժական սարքավորումների պահպանման և ձմեռային ախատանքների նախապատրաստման նպատակով: 2018 թ. օգոստոսին «Լիդիան Ինթերնեշնլ»-ը փորձել է բռնի կերպով ցրել շրջափակումը, որակելով այն «ճանապարհների անօրինական շրջափակում», և ձեռնարկել է բողոքողների դեմ դատական գործերի հարուցում: Մինչդեռ ցուցարարների և քաղաքացիական հասարակության պահանջներն առ այսօր մնում են առանց պատասխանների: Վերոհիշյալի առնչությամբ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ` ● Ապահովել Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, ովքեր իրացնում են իրենց բողոքի իրավունքը և պահանջում են պատշաճ խորհրդատվություն, պաշտպանել նրանց սպառնալիքներից և իրավական հալածանքներից, ապահովել Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում նրանց լիարժեք մասնակցությունը: ● Հետ կանչել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացությունը` հիմնվելով գոյություն ունեցող նոր ապացույցների վրա` ներառյալ տեղական և միջազգային փորձագետների կողմից իրականացվող ուսումնասիրությունները: ● Իրականացնել լրացուցիչ, համալիր ուսումնասիրություններ, որոնք ուղղված են. 1) բացահայտելու հանքի բացասական ազդեցությունը զգայուն վայրերում, ինչպես Ամուլսարի ազդեցությունը տեղի բնակչության առողջության և սոցիալական պայմանների վրա, 2) գնահատելու ազգային և միջազգային օրենսդրության համաձայն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը` վայրի բնության և հատկապես վտանգված վայրերի և տեսակների պաշտպանության համար, (3) բացահայտելու Արփա և Որոտան գետերի, Սևանա լճի ջրաավազանների պոտենցիալ աղտոտումը, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերի վրա պոտենցիալ բացասական ազդեցությունը, 4) կատարել ծախսերի և օգուտների վերլուծություն` հաշվարկելով երկարաժամկետ օգուտները և ապագա սերունդներին պատճառվելիք վնասների չափը: ● Դադարեցնել շինարարական աշխատանքները մինչև այդ ուսումնասիրությունները չավարտվեն, չհրապարակվեն արդյունքները և մինչև չկազմակերպեն դրանց վերաբերյալ հանրային լսումներ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ջերմուկի բնակչությանը, ովքեր չեն ցանկանում, որպեսզի իրենց քաղաքը առողջարանային և զբոսաշրջային վայրից վերածվի հանքարդյունաբերական բնակավայրի: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Գնդեվազ և Կեչուտ գյուղերի բնակիչներին, ովքեր իրավունք ունեն շարունակել զբաղվել իրենց ծիրանի այգիներով, վայրի բույսերի հավաքմամբ, անասնապահությամբ և ձկնաբուծությամբ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի քաղաքացիներին, ովքեր մտահոգ են իրենց կայուն ապագայով և մարդու իրավունքներով: Մարդու իրավունքները համընդհանուր են: Մենք ուզում ենք, որ նրանց իրավունքները հարգվեն այնպես, ինչպես ուզում ենք, որ մեր իրավունքները հարգվեն: Մենք խնդրում ենք արձագանքել մեր դիմումին և տրամադրված տեղեկատվությանը և տեղեկացնել մեզ Հայաստանի Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին»: [b]Նամակի տակ ստորագրել են`[/b] Amnesty International Poland Bank Information Centre Bank Information Centre Europe Both ENDS Business & Human Rights Resource Centre Buliisa Initiative for Rural Development Organisation (Uganda) Buy responsibly Foundation (Poland) CATAPA (Belgium) CEE Bankwatch Network Center for Environmental Initiatives 'Ecoaction' (Ukraine) Crude Accountability East European Democratic Centre (Poland) "EcoLur" Informational NGO (Armenia) Focus Association for Sustainable Development (Slovenia) Friends of the Earth Northern Ireland Friends of the Earth U.S. Front Line Defenders Fundacja Go'n'Act (Poland) Fundacja Ari Ari (Poland) Gdansk Educational Foundation (Poland) Green Alternative (Georgia) Information Society Development Foundation (Poland) Institute of Global Responsibility (Poland) Jane Goodall Institut (Austria) London Mining Network (UK) Naturvernforbundet (Friends of the Earth Norway) NeSoVe / Netzwerk Soziale Verantwortung (Austria) Otwarty Plan Foundation (Poland) Oyu Tolgoi Watch (Mongolia) Polish Green Network Re:Common (Italy) Rivers without Boundaries SETEM Catalunya Südwind (Austria) The Corner House (UK) The Swedish Society for Nature Conservation (Sweden) Towarzystwo Demokratyczne Wschód (Poland) Urgent Action Fund for Women's Human Rights Urgewald (Germany) Villa Decius Association (Poland) Zagranica Group (Polish NGDO platform) 23.01.2019թ.

Նմանատիպ նյութեր