2197 դիտում
21:35 25-03-2019
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին
[b]ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին.[/b]
Մեծարգո պարոն վարչապետ
Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավա¬տալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկան¬խատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:
Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման վրա ԿԱԻ-ի բոլոր աշխատակիցները ծանուցում են ստացել այն մասին, որ մարտի 31-ից կարող են լուծվել նրանց աշխատանքային պայմանագրերը: Այդ որոշման համար իբրև հիմք է ընդունվելայն, որ նախատեսվում է 2019թ-ին որոշակի միջոցառումներ <<իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցում>>:
Թվում է, թե առողջ բանականությունը հուշում էր, որ այդ որոշմանը հաջորդելու էին համապատասխան մրցույթների հայտարարումն ու անցկացումը, որոնց արդյունքում որոշակիություն կստանար ԿԱԻ-ի ֆինանսավորման նվազեցման չափը, այնուհետև դրա հիման վրա կվերանայվեր ԿԱԻ-ի հաստիքացուցակը, քայլեր կձեռնարկվեին նոր հաստիք-ցուցակից բխող կրճատումների կանոնակարգման ուղղությամբ, որպեսզի աշխատակիցներից յուրաքանչյուրի համար պարզ լիներ աշխատանքային պայմանագրի շարունակման կամ լուծման հարցը:
Սակայն, ոչ միայն այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարվեց, այլև իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ԿԳՆ-ն ս/թ փետրվարին իր պաշտոնական կայքում անսպասելի հայտարարություն տարածեց այն մասին, որ ԿԱԻ-ին՝ որպես ՓԲԸ, լուծարվելու է, և այնուհետև ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց: Այս հայտարարությունն ավելի ընդլայնեց անորոշությունների շրջանակը, և մեծ հնչեղություն ստացան բազմաթիվ կասկածներ, հարցեր ու տագնապներ:
1. Եթե կառավարման խորհրդի որոշման մեջ հիշատակված միջոցառումներն իրոք մրցութային կարգով են իրականացվելու, ապա ինչո՞ւ է ԿԳՆ-ն առ այսօր ԿԱԻ-ին անմիջականորեն ներկայացնում բազմազան հանձնարարություններ ու պատվերներ, ընդ որում՝ առանց որևէ ֆինանսավորման: Ինչո՞ւ են դրանց կատարման դիմաց աշխատա¬վարձեր վճարում ԿԱԻ-ի՝ նախորդ տարիների գործունեությամբ ստացված շահույթների խնայողությունների հաշվին. չէ՞ որ ավելի նպատակային կլիներ այդ շահույթն օգտագործել առաջադիմական այն¬պիսի ծրագրերի համար, որոնց շնորհիվ կբարձրանար նաև ԿԱԻ-ի մրցու¬նակությունը և կհաղթահարվեր ֆինանսավորման հնարավոր նվազեց¬ման դժվարությունը: Տպավորություն է ստեղծվում, որ ԿԳՆ-ն արդեն երեք ամիս դիտավորյալ կասեցրել է ԿԱԻ-ի ֆինանսավորումը՝ այն տանելով լուծարման:
2. Եթե կյանքի կոչվի մյուս մոտեցումը, և ԿԱԻ-ն լուծարվի, այդ դեպքում մի՞թե միանգամից գործազրկություն է սպառնում կրթական համակարգում ծանրագույն պայմաններում իրենց ուսերին հսկայական բեռ կրող ԿԱԻ-ի աշխատա-կիցներին: Այդպիսի կասկածն անմիջապես բխում է ԿԳՆ-ի վերոհիշյալ հայտա¬րարությունից, որում բացահայտ նշվում է, որ նորաստեղծ Հիմնադրամի համար հայտարարվելիք մրցույթում <<կարող են մասնակցել նաև ԿԱԻ-ի աշխատակիցները>>: Հայտարարող կողմին՝ ԿԳՆ-ին, թվում է, թե մրցութին մասնակցելու թույլտվությունը արժանապատիվ վերաբերմունք է փորձառու մասնագետի համար:
3. Եթե ԿԱԻ-ն լուծարվի, ի՞նչ է սպասվում նրա մասնաճյուղերին. չէ՞ որ մայրաքաղաքից հեռու բնակավայրերի ուսուցիչների համար մասնաճյուղերը մեթոդական աջակցություն ցուցա-բերող միակ հենարաններն են, մի՞թե գործող մասնաճյուղերին ևս սպառնում է տեխնիկական և մասնագիտական ներուժի փոշիացման այն ճակատագիրը, ինչին մեկ տարի առաջ նախորդ իշխա-նության կողմից <<արժանացան>> նրանցից չորսը՝ Արարատի, Արմա¬վիրի, Արագածոտնի և Արցախի մասնաճյուղերը:
4. ԿԱԻ-ի լուծարման դեպքում ի՞նչ է սպառնում նրա կողմից հիմնադրված տասը անուն մասնագիտական ամսագրերին, մի՞թե 2018թ. ամբողջ տարվա ընթացքում ամսագրերի հրատարակման գործընթացի՝ որևէ արդարացում չունեցող ընդհատումը իվերջո հան-գեցնելու է դրանց դադարեցման, չէ՞ որ առանց մաս-նագիտական պարբերականների անհնար է պատկերացնել գիտա¬մանկա¬վարժական մտքի առաջընթացը:
5. Ի՞նչ գործառույթներ և կառուցվածք է ունենալու այդ նոր կազմավորվող կառույցը: Ինչպես բացատրել ԿԳՆ-ի այն մոտեցումը,ըստ որի՝ փորձ էարվում ԿԱԻ-ի վերակազմավորմանը վերաբերող հարցերը լուծել առանց ԿԱԻ-ի մասնակցության, առանց նրա մասնագիտական ներուժի օգտագործ¬ման, առանց բավարար հրապարակայնության:
6. Վերակազմավորվող կառույցում նախատեսվու՞մ են արդյոք գործառույթներ նաև մշակույթի և սպորտի վերաբերյալ. չէ՞ որ պետական կառավարման լիա¬զոր մարմինը այսուհետ ներա¬ռե¬լու է նաև այդ բնագավառների գործու¬նեության կանոնակարգումը:
Վերոհիշյալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները դեռևս շատ անորոշ են, դրանց վերաբերյալ չեն եղել մասնագիտական հետազոտություններ, մասնագիտական հանրությունը մեկուսացվել է քննարկումներից, և գործընթացները ծավալվում են ժողովրդավարական սկզբունքներին անհարիր եղանակներով:
Նախարարի հետ ԿԱԻ կոլեկտիվի օրերս կայացած հանդիպումը ևս անպա¬տասխան թողեց նաև հետևյալ հարցերը.
1. Ինչո՞ւ է լուծարվում ԿԱԻ-ն,
2. Ի՞նչ գործառույթներէ իրականացնելու նոր ստեղծվող կառույցը,
3. Ի՞նչ կառուցվածք է այն ունենալու,
4. Ինչո՞ւ չի կարելի ԿԱԻ-ի շրջանակներում իրականացնել հստակ բարեփոխումներ՝ վերանայելով նրա գործառույթները, կառուցվածքը և կադրային համակազմը:
Ավելին, այդ հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ոչ թե ստեղծվելու է առանձին կառույց, այլ համակարգի նմանատիպ բոլոր կառույցները միավորվելու են մի հիմ¬նադրա¬մի մեջ: Իսկ սա արդեն անսպասելի մի նոր մոտեցում է, ինչը վկայում է, որ ԿԱԻ-ի վերակազմավորման քայլերը օրեցօր փոփոխվում են, այսինքն՝ հարցը բոլորովին նախապատրաստված չէ:
[b]Ուստի խնդրում և պահանջում ենք՝[/b]
1. կանխելԿԱԻ-ի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված, դեռևս լիովին չնախապատրաստված որոշումների կայացումը,
2. հստակեցնել ապագա կառույցի գործառույթները, դրանց իրականացմանն անհրաժեշտ համապատաս¬խան կառուցվածքային մոդելը,
3. առաջարկվող մոտեցումները դնել քննարկման ԿԱԻ-ում և կրթական հանրության լայն շրջանակներում,
4. ԿԱԻ-ի վերակազմավորման հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու և ծրագրային առաջարկություններ մշակելու նպատակով ձևավորել մասնագի¬տական հանձնախումբ,որում ներառված կլինեն նաև ԿԱԻ-ի ներկայա¬ցուցիչները,
5. ԿԱԻ-ի փոխարենհիմնվողնորկառույցիձևավորումըավարտելունզուգահեռձեռնամուխլինել ԿԱԻ ՓԲԸ-ի լուծարմանգործընթացիիրագործմանը:
[b]ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ»
ՓԲԸ աշխատակիցներ[/b]
Նմանատիպ նյութեր
10358 դիտում
23:28 22-05-2019
Սեքյուրիթի Դրիմի նախկին տնօրենը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Armtimes.com
4372 դիտում
15:25 05-11-2018
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին
Այս բաժնից
796 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
634 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
748 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված