11148 դիտում
14:46 24-01-2019
Երևանում նախատեսում են կառուցել Նոր Նորքը կենտրոնին կապող նոր ճոպանուղի
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ճոպանուղի կառուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Այս ծրագիրը համարվում է մեր ռազմավարական ծրագրերից մեկը: Այդ ճոպանուղին կմիացնի Նոր Նորքը Երևանի Կենտրոն վարչական շրջանին: Կարծում եմ, որ ճոպանուղին ավելի արագ կկառուցվի, քան մետրոպոլիտենի նոր կայարանները, քանի որ գումարային առումով այն կայարանների կառուցումից ավելի քիչ միջոցներ է պահանջում»,- նկատեց Երևանի գլխավոր ճարտարապետը: Նա հայտարարել է նաև, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի երկու նոր կայարան ստեղծել:
Երևանը նախկինում ունեցել է ճոպանուղի: Այն գործել է 1967-2004 թվականներին և ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք` օրական տեղափոխելով մոտ 500 ուղևորի։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն վարչական շրջանի կառամատույցը մոտ է գտնվում երևանյան ԲՈՒՀ-երին:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
08:29 31-10-2024
Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»
1792 դիտում
19:28 24-06-2016
Նոր Նորքը կունենա Պավել Սաֆյանի անունով անցուղի
7344 դիտում
16:18 01-06-2017
Շառլ Ազնավուրը և նրա որդին՝ Նիկոլան, այցելել են «ՏաԹևեր» ճոպանուղի և Տաթևի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
706 դիտում
21:42 31-10-2024
Շիրակի նախկին փոխմարզպետի մեղադրանքներն ու Կարեն Սարուխանյանի արձագանքը. aravot.am
808 դիտում
21:34 31-10-2024
Դեսպան Արսենյանը Բուլավինին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները