211652_close_icon
views-count2430 դիտում article-date 15:47 24-01-2019

Երևանում շուտով ակտիվ շինարարություն է սկսվելու հատկապես բնակելի ոլորտում

Երևանում 100 օրվա ընթացքում տրամադրվել է մոտ 170 շինարարության, 20 քանդման թույլտվություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «100 օրվա ընթացքում քաղաքաշինության ոլորտի 4 200 գործ է վերանայվել, համաձայնեցվել է 300 նախագիծ»,- նշեց Մեսչյանը։ Անդրադառնալով նախագծային բլոկին՝ Երևանի գլխավոր ճարտարապետն ընդգծեց, որ շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի ոլորտում: Նրա խոսքով՝ շատ ակտիվ ու բավականին դրական շարժում կա այդ հարցում:

Նմանատիպ նյութեր