211652_close_icon
views-count1297 դիտում article-date 15:55 25-01-2019

Հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կդառնա Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետն ասաց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է: Հիմա Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրեր կան տեխնոլոգիական ոլորտում, և մենք հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը: Իհարկե, թվային օրակարգը շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միության համար: Մենք քիչ առաջ Տիգրան Սարգսյանի հետ հենց դրա մասին էինք խոսում, ես իմ ելույթում ասացի, որ ապրանքների էլեկտրոնային վերահսկողությունը կհեշտացնի Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների տեղաշարժը»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ մայիսին կներկայացնեն ԵԱՏՄ թվային օրակարգի սխեման, որը պատրաստման փուլում է: «Թվային օրակարգը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը շատ կարևոր են Հայաստանի և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության համար»,- նշեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր