3813 դիտում
19:48 25-01-2019
Նիկոլն անհապաղ բացատրություն պետք է տա մեր ժողովրդին, թե ինչու՞ է Ալիևի մոտ հույս արթնացել...
[b]Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը գրում է. [/b]
Դեռ մի կողմ թողնենք այն փաստը որ և՛ Ալիև կրտսերն և՛ Նիկոլը Հայաստանի նախկին իշխանություններին նույն գնահատականն են տալիս՝ համարելով այն հանցավոր ռեժիմ...
Ինձ անչափ հետաքրքիր է Նիկոլն իր բնութագրմամբ կիրթ Ալիև կրտսերի հետ հանդիպումներին ի՞նչ է ասել, որ մեր ժամանակավոր հարևան սուլթանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Նիկոլի իշխանությունը չի կրկնելու Ալիևի խոսքերով Հայաստանի նախկին հանցավոր ռեժիմի սխալը, որն ըստ սուլթանի այն էր, որ նախկինները չէին ընդունում, որ Արցախը Ադրբեջանի պատմական տարածք է և պետք է ազատագրված տարածքները հետ վերադարձնել...
Այսինքն՝ Ալիևը Նիկոլի հետ շփումներից տպավորություն է ստացե՞լ, որ Նիկոլն ի տարբերություն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեմ չի հողերը տալուն կամ ընդունելու, որ Արցախը Ադրբեջանի պատմական տարածքն է:
Ի՞նչ է սա նշանակում
Նիկոլն անհապաղ բացատրություն պետք է տա մեր ժողովրդին, թե ինչու՞ է Ալիևի մոտ նման հույս արթնացել...
Ի դեպ՝ սուլթանը նաև նշել է, որ վերջին ամիսներին Նախիջևանի հատվածից իրենց հաջողվել է ավելի քան 10000 հա մակերեսով տարածք մեր պետության տարածքներից վերցնել, իրենց հսկողության տակ և այս մասով ևս ՛ Նիկոլը պետք է անհապաղ բացատրություն տա...
Ի դեպ՝ Ալիևի այս արտահայտությունից հեչ էլ չի երևում, որ սուլթանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության հակառակ՝ ասում է , եթե հողերը հետ չտաք՝ պատերազմով կվերցնեմ և այս պարագայում չեմ հասկանում ինչու՞ են Նիկոլենք ձգտում մեր հասարակությանը պատրաստել խաղաղության, հատկապես երբ մենք ագրեսոր չենք և մենք չէ, որ պատերազմ ենք ուզում...
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
10:25 16-10-2019
ԼՀԿ-ում հույս է արթնացել, թե Փաշինյանի հայտարարած «էֆեկտը» արդյունավետ կարող է լինել իրենց համար․ «Իրավունք»
Այս բաժնից
1159 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1462 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ