211652_close_icon
views-count1425 դիտում article-date 10:25 16-10-2019

ԼՀԿ-ում հույս է արթնացել, թե Փաշինյանի հայտարարած «էֆեկտը» արդյունավետ կարող է լինել իրենց համար․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ «այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս լուրը բավական մեծ իրարանցում է առաջացրել Վանաձորում, մասնավորապես՝ տեղի ԼՀԿ-ականների շրջանում: «Լուսավոր Հայաստան»-ում հույս է արթնացել, թե Ն. Փաշինյանի հայտարարած «էֆեկտը» արդյունավետ կարող է լինել նաև իրենց համար: Հիշեցնենք, որ Վանաձորում առ այսօր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իրենց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր