8908 դիտում
09:56 26-01-2019
Լոռու մարզում ՔՊ-ականների «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում ՔՊ-ականների «արշալույսները» խաղաղ չեն: Պարզվում է` մարզում ՔՊԿ-ն մի քանի «ճակատով» է աշխատում:
Մեր տեղեկություններով՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժվարություններ ունի իրավիճակին լիարժեք տիրապետելու և կուսակցականներին համախմբելու հարցում: Դրա հիմնական «մեղավորներից» մեկը նախկին փոխմարզպետ, ներկայումս «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դարձած Արամ Խաչատրյանն է: Խաչատրյանն ընտրություններից առաջ իր մերձավոր ՔՊ–ականներին ասել էր, որ կուսակցությունն իրեն է սատարում, որ մարզպետը չի առաջադրվելու, իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ համապետական ցուցակում է, ավելին՝ ամենայն հավանականությամբ, կմնա նախարար, և, այսպես կոչված, «մարզային» ձայներն իրեն առանձնապես չեն հետաքրքրում:
Մեր տեղեկություններով, հետագայում այս ամենի պատճառով Պապիկյանը լուրջ խոսակցություն է ունեցել Խաչատրյանի հետ, գործին խառնվել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Արամ Խաչատրյանն իր քարոզարշավի համար լուրջ գումարներ է ծախսել. նա մարզում շուրջ 50 գրասենյակ էր բացել և ինտենսիվ քարոզչություն էր իրականացնում: Դե, իսկ արդյունքում մարզում նա գրավեց առաջին տեղը, ու հիմա էլ ամեն ինչ անում է կուսակցության մարզային կառույցում իր դիրքերն ամուր պահելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2485 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2809 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3067 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով