Դավիթ Գևորգյան. Մելիքգյուղ–Միջնատուն ճանապարհահատվածը բացելու համար տեխնիկա է աշխատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 17-ի սահմաններում, սաստիկ բքի հետևանքով փակվել էր Մելիքգյուղ–Միջնատուն ճանապարհահատվածը:
Այս պահին նշված հատվածում աշխատում է տեխնիկա: Ճանապարհը հնարավորինս շուտ անցանելի դարձնելու համար գործի են դրված բոլոր անհրաժեշտ տեխնիկական և այլ միջոցները»: