211652_close_icon
views-count3084 դիտում article-date 20:26 18-02-2014

Դուռը բացելու համար փրկարարները օգտագործեցին պարան ու հատուկ տեխնիկա

Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 17.30- ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի 50/7 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գալոյան Սեդանուշին պատկանող բնակարանի դուռը բացելու համար հրշեջ փրկարարները պարանով 5-րդ հարկում գտնվող հարևանի բնակարանից իջել են նշված բնակարան, որը գտնվում է 4-րդ հարկում և հատուկ կտրող գործիքի օգնությամբ բացել են բնակարանի դուռը: Դեպքի վայրում աշխատել են թիվ 1 հրշեջ-փրկարարները` հրշեջ- փրկարարական դասակի հրամանատար Գիո Միրզոյանի գլխավորությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր