211652_close_icon
views-count2568 դիտում article-date 23:57 28-01-2019

Իտալիայի ՆԳ նախարարը՝ Իգուաինի մասին. Չեմ սիրում վարձկաններին

Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Մատեո Սալվինին քննադատել է Գոնսալո Իգուաինին, որը օրերս տեղափոխվեց «Չելսի»: Նախորդ ամռանը «Միլանը» 31-ամյա արգենտինացուն վարձակալել էր «Յուվենտուսից», սակայն նա Միլանում չկարողացավ իրեն դրսևորել և հեռացավ Անգլիա: «Ուրախ եմ, որ Իգուաինը հեռացավ: Հուսով եմ, որ մենք նրան երբեք այլևս չենք տեսնի Միլանում, քանի որ նա իրեն անվայել պահեց: Չեմ սիրում քաղաքականության և ֆուտբոլի մեջ վարձկաններին: Պենտեկը («Միլանի» նոր ձեռքբերումը, լեհ հարձակվող,- խմբ.) ինձ դուր է գալիս, գումարած՝ նա Եվրամիության քաղաքացու անձնագիր ունի», հայտարարել է Սալվինին, որը «Միլանի» երկրպագու է համարվում:

Նմանատիպ նյութեր