1406 դիտում
15:32 30-01-2019
Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները կամավոր ներկայացան ոտիկանություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 17.20-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա Լևոն Ա.-ն, որը 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքիի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 02.16-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 30-ամյա Արթուր Ե.-ն, որը 2017թ. մայիսի 6-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Էրեբունու և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ՔՀԳՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 29-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 50-ամյա Հովհաննես Կ.-ն, որը 2014թ. հուլիսի 2-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Էրեբունու և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ՔՀԳՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 29-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 35-ամյա Վահան Ս.-ն, որը 2018թ. հունիսի 11-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1152 դիտում
15:08 20-11-2019
Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
859 դիտում
15:52 26-11-2019
Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները ներկայացան ոստիկանություն
1594 դիտում
20:01 06-12-2019
Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
Այս բաժնից
673 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
874 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1627 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն