1456 դիտում
18:42 31-01-2019
ՀՀ ոստիկանության պետն ընդունեց քաղաքացիների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։ Նրանք ոստիկանության պետին ներկայացրին դիմումներ, բողոքներ, առաջարկություններ։
Քաղաքացիների դժգոհությունները հիմնականում կապված էին նախկինում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման հետ, ոմանք էլ դժգոհում էին, որ տուժել են ոստիկանության ծառայողների կամ այլ գերատեսչությունների աշխատակիցների գործողություններից կամ անգործությունից։
Բարձրացրած որոշ հարցեր ոստիկանության իրավասությունից դուրս էին, որոնց լուծման համար քաղաքացիներին առաջարկվեց դիմել համապատասխան մարմիններ։
Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց ուսումնասիրել բողոքները, պատշաճ լուծում տալ հարցերին՝ արդյունքների մասին քաղաքացիներին պարտադիր տեղեկացնելով։
Որոշ խնդիրներով ոստիկանության պետը տեղում կապ հաստատեց իրավասու պաշտոնյաների հետ և տվեց կոնկրետ հանձնարարականներ։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետը ամիսը մեկ անգամ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Ընդունելություններին մասնակցել ցանկացողները կարող են նախօրոք հեթագրվել ՀՀ ոստիկանության ընդունարանում, հասցեն՝ Նալբանդյան 130։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4511 դիտում
22:15 30-01-2018
ՀՀ ոստիկանության պետն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2007 դիտում
21:08 29-01-2020
Ոստիկանության շտաբի պետն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
948 դիտում
16:14 28-02-2014
ՀՀ ոստիկանության պետն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվիրակությանը
Այս բաժնից
922 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է