1084 դիտում
13:03 04-02-2019
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 1-ին կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են հւնվարի 25-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 24309 զանգ, 584 դեպք-պատահար, որից 78-ը՝ արտակարգ բնույթի:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 15 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում անցկացվել է 24 հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն:
Խորհրդակցության ընթացքում Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը տվել է մի քանի հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին համազգեստի կրման կանոններին, գույք-տեխնիկայի սպասարկման ընթացակարգերին, փրկարար ծառայողների մտավոր և ֆիզիկական պատրաստվածությանը, գրանցամատյանների լրացման կարգին, կադրային քաղաքականությանը և այլն: ՓԾ տնօրենն ընդգծել է, որ հայ փրկրարները թե´ հանրապետությունում, թե´ արտերկրում պետք է միշտ պատվով ներկայանան՝ ունենալով բարձր մտավոր ու ֆիզիկական պատրաստվածություն:
Ա.Նահապետյանն անդրադարձել է նաև տույժերի ենթարկման և խրախուսումների շնորհման ընթացակարգերին՝ հանձնարարելով խստագույնս պահպանել դրանց տրամադրման և վերացման ժամանակացույցը:
Նմանատիպ նյութեր
829 դիտում
16:33 22-03-2019
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ
3919 դիտում
20:38 27-05-2021
«Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում է շնորհվել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն