1455 դիտում
12:59 06-02-2019
Կովկասի բնության հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին
Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) և զարգացման գործընթացի 2019 թվականի դրամաշնորհային մեկնարկը սկսում է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին ֆինանսական առաջին հատկացմամբ:
CNF-ի կողմից տրամադրվող դրամաշնորհը հնարավորություն կտա էլ ավելի բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում:
Կովկասի բնության հիմնադրամը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության համար: 2019 թվականի համար CNF-ը 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին։
Նմանատիպ նյութեր
1738 դիտում
14:18 24-08-2020
Կովկասի բնության հիմնադրամը 87․000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին
1405 դիտում
15:23 05-02-2021
Կովկասի բնության հիմնադրամը 75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին
Այս բաժնից
718 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
793 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2107 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա