1402 դիտում
15:23 05-02-2021
Կովկասի բնության հիմնադրամը 75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին
Կովկասի բնության հիմնադրամը (CNF), Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2021 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում, 75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին։
Տրվող աջակցությունը ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև պահպանվող տարածքում էկոտուրիզմի, մասնավորապես, կենդանադիտումների զարգացման համար ենթակառուցվածքների, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ մեքենայի ձեռքբերմանը։
«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերում է 2014 թվականից սկսած: Նշենք, որ տարիների համագործակցությունը տվել է իր արդյունքը, և այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում ընձառյուծը, բեզոարյան այծերը, գորշ արջն ու այլ կենդանատեսակներ:
Նմանատիպ նյութեր
1738 դիտում
14:18 24-08-2020
Կովկասի բնության հիմնադրամը 87․000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին
1799 դիտում
15:43 01-08-2019
«Արփա» պահպանվող լանդշաֆտը աջակցություն է ստացել Կովկասի բնության հիմնադրամի կողմից
1452 դիտում
12:59 06-02-2019
Կովկասի բնության հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին
Այս բաժնից
1849 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
799 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
742 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը