211652_close_icon
views-count1035 դիտում article-date 16:59 06-02-2019

Մշակույթի նախարարությունը կոչ է արել Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը

ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է արել կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր/տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը: Նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ որևէ փոխհամաձայնության գալու և առաջացած խնդրին լուծում տալու համար: Ավելին, հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որևէ այլ միջոց այլևս չունեն և որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են: Մինչդեռ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման գործընթացում վիճելի խնդիրներ կան և նախարարության, և կինոկենտրոնի համար: Այդ խնդիրները պարզաբանելու համար ու դրանց լուծման նպատակով հարուցվել է դատական գործ՝ «Պարալլելս պրոդաքշն» ընկերության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջև, և դատարանը կպարզի որևէ կողմի իրավացիությունը: Նախարարությունը նաև պաշտոնական նամակ է ուղղել «Պարալլելս պրոդաքշն» ընկերության միջազգային գործընկերներին՝ խնդրելով նրանց հետաձգել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ համատեղ պարտավորությունների կատարման ժամկետները՝ մինչև դատական գործընթացի ավարտը, ուստի ևս մեկ անգամ նախարարությունը հորդորում է պարոն Գալստյանին դադարեցնել հացադուլը, քանզի այս համատեքստում իր գործողությունը որակելի է որպես չարդարացված ծայրահեղություն: Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը, «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի ֆինանսավորման պետական պարտավորությունը կատարելու պահանջով:

Նմանատիպ նյութեր