1518 դիտում
21:25 06-02-2019
Աթլետների թիմը մեկնում է Ստամբուլ
Այս մրցաշրջանում փետրվարի 8 –ին իր առաջին արտագնա մրցուղերթը կկատարի Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր 10 –ը մարզիկ -մարզուհիներ:
Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17 –ին: Մրցավարտից հետո մեր աթլետները տեղում կշարունակեն մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22 –ին:
Պատվիրակության ղեկավար, մոտ անցյալի նշանավոր արագավազորդ և երկրի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը:
Մրցումներում իրենց ունակությունները կդրսևորեն հեռացատկորդներ, եռացատկորդներ ,տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա Մինասյանը, Մարիաննա Բաղյանը, Լևոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը և Ռազմիկ Մկրտչյանը:
Նմանատիպ նյութեր
2437 դիտում
19:03 27-07-2016
Ռոբերտ Էմմիյան. Ռիո-2016-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար.
2798 դիտում
22:47 18-10-2018
Մարմնամարզիկների թիմը մեկնում է աշխարհի առաջնություն
1796 դիտում
10:43 08-02-2014
Փորձել են Խարկով-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավի ուղղությունը փոխել դեպի Սոչի
Այս բաժնից
2329 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2992 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2503 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում