Փորձել են Խարկով-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավի ուղղությունը փոխել դեպի Սոչի
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունները հաստատել են, որ երեկ երեկոյան Խարկովից դեպի Ստամբուլ թռչող օդանավի ուղևորներից մեկը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, հայտարարել է, որ պայթուցիկ կա իր մոտ և պահանջել փոխել թռիչքի ուղղությունը դեպի Սոչի, այլապես կպայթեցնի օդանավը:
Տագնապ-ազդանշանից հետո օդ է բարձրացվել F-16 կործանիչ:
Տեղեկությունների համաձայն օդանավում եղել է 110 ուղևոր: Ուղևորին վնասազերծելուց հետո նրա մոտ պայթուցիկ չի հայտնաբերվել: Պարզվել է, որ նա Ուկրաինայի քաղաքացի Ա. Կոզլովն է: Վերջինս ձերբակալվել է: