Պարգևավճարների փողով մտադիր են նոր գրասենյակ է գնել Կենտրոնում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգևավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»:
Ըստ թերթի աղբյուրների, այդ պարգևավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, և կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում:
Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբոր որդի Արազ Պապիկյանին, որը նաև կառավարության գործերի կառավարչի տեղակալն է, և նրա ընկեր Արմեն Ղալեչյանին. վերջինս ընտրության օրերին Սուրեն Պապիկյանի տեղակալն էր՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում:
Մեր աղբյուրները պնդում են, որ ավելորդ ինտրիգներից խուսափելու համար գործարքը կկայանա փոքր-ինչ ուշ, մինչ պարգևավճարների շուրջ ծագած համընդհանուր աղմուկի ալիքը հանդարտվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]