211652_close_icon
views-count2630 դիտում article-date 17:52 08-02-2019

«Նանտը» շրջանառությունից հանեց 9-րդ համարը, որի ներքո խաղում էր Սալան

«Նանտը» հարգանքի տուրք մատուցեց արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալային, որի մարմինը այս գիշեր հայտնաբերվել է Լա-Մանշում: Ակումբը որոշեց շրջանառությունից դուրս բերել 9-րդ համարրը, որի ներքո Էմիլիանո Սալան հանդես էր գալիս Ֆրանսիայում: Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալան հունվարի 19-ին 20 մլն եվրոյի դիմաց «Նանտից» տեղափոխվեց «Կարդիֆ»: Այդ տրանսֆերը ռեկորդային էր ուելսյան ակումբի պատմության մեջ: Նոր ակումբի հետ պայմանագիր կնքելով, արգենտինացին թեթև միաշարժիչ PA 46 Malibu ինքնաթիռով վերադարձավ Ֆրանսիա, որպեսզի հրաժեշտ տա «Նանտի» իր թիմակիցներին: Հունվարի 21-ին նույն ինքնաթիռով նա մեկնեց Կարդիֆ: Տեղի ժամանակով ժամը 20-ին ինքնաթիռի հետ կապն ընդհատվեց: Դրանից առաջ օդանավը շտապ վայրէջք էր խնդրել Լա-Մանշի Ջերնսի կղզիում: Ոստիկանությունը հունվարի 22-ից ձեռնարկեց փրկարար-որոնողական աշխատանքներ, և հունվարի 24-ին դադարեցրեց ակտի որոնումները Սալայի հարազատներն ու ֆուտբոլիստները երկու օրումմ ավելի քան 300 հազ. եվրո հանգանակեցին և փետրվարի 3-ին սկսվեց մասնավոր որոնողական օպերացիան: Արդյունքում նախ հայտնաբերվեցին ինքնաթիռ, իսկ նրանց բեկորներում այսօր հայտնաբերել են Սալայի մարմինը:

Նմանատիպ նյութեր