Օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում` փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ:
Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0181258001549709964981330.jpg[/img]
Երևան քաղաքում՝ փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0222552001549709956352137.jpg[/img]