Բրիտանացի հայտնի ռեփերը ավտովթարի հետևանքով մահացել է
Մեծ Բրիտանիայում մահացել է հայտնի ռեփեր Բլեյն Ջոնսոնը՝ Cadet-ը; Այս մասին հայտնում է PИА Новости-ն, հղում կատարելով Daily Mail-ին:
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա երաժշտին տեղափոխող տաքսին բախվել է մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:
Նշվում է, որ երաժիշտը շտապում էր հերթական համերգին, որը պետք է տեղի ունենար տեղի համալսարաններից մեկում:
Բլեյն Ջոնսոնը երաժշտի կարիերան սկսել է 2015թ.-ին: 2018թ.-ին հայտնի դարձան նրա Advice և Pumpy ստեղծագործությունները: