24727 դիտում
19:33 27-05-2014
27-ամյա ռեփերը, Կիևյան կամրջի վրա, փրկել է 18-ամյա աղջկա կյանքը
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 27-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիները նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ ոտաբոբիկ վիճակում անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել:
Քաղաքացիները սկսում են աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն բանակցություններն արդյունք չեն տալիս:
Այդ ժամանակ, աղջկա հետ փորձում է բանակցություներ վարել մի երիտասարդ, ով կարողանում է նրան հետ բերել վտանգավոր եզրագծից, հետո կատարվածի մասին տեղեկացնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ժամանած ոստիկաններն այդ աղջկան տեղափոխում են Մալաթիայի ոստիկանության բաժին, իսկ այնտեղից ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կամրջի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ այդ երիտասարդը հանրությանն ավելի շատ հայտնի է Ռեփեր Արսեն անվանումով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով աղջկա կյանքը փրկող երիտասարդը 27-ամյա Արսեն Նիկողոսյանն է, իսկ ինքնասպանության փորձ կատարող աղջիկը՝ Երևանի բնակիչ 18-ամյա Արաքսյա Ս.-ն է, ով հավաքվածներին նաև ասում էր, որ ինքն այդ քայլին դիմում է, քանի որ մայրը նրան դուրս է արել տանից:
Անգամ ականատեսները պատմում էին, որ կատարվածի մասին տեղեկացրել էին մորը, սակայն մայրն անհանգստանալու փոխարեն բարկացել է, թե դուք ինչո՞ւ եք փրկել նրան:
[img]/ups/images/0822113001401204793833002.jpg[/img]
Լուսանկարում Արսեն Նիկողոսյանն է:
Նմանատիպ նյութեր
56295 դիտում
19:28 12-08-2016
Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի ոստիկանապետը Կիևյան կամրջի վրա փրկել է 24-ամյա առաքիչի կյանքը
Այս բաժնից
2062 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)