211652_close_icon
views-count20121 դիտում article-date 23:40 11-02-2019

Լիլիթ Հովհաննիսյանը նախաձեռնել է հայկական շոուբիզնեսի պատմության մեջ նախադեպը չունեցող համաշխարհայի ն շրջագայություն

Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքներում: Հայկական շոուբիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից: Dream World Tour-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Հայ հանդիսատեսը շլացուցիչ և ինքնատիպ շոու ծրագրի ականատես կլինի: Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Իսպանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի և այլ երկրների քաղաքներում: Իրադարձությունն աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ հայ արտիստը մեկնում է նման մեծամասշտաբ համաշխարհային շրջագայության: «Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը». հենց սա է Լիլիթ Հովհաննիսյանի և նրա շրջագայության կարգախոսը: Նշենք, որ համաշխարհային շրջագայությունը կազմակերպում է «Լիլիթ Հովհաննիսյան» ընկերությունը: Համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանը և Վահրամ Պետրոսյանը: երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35.000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր