1322 դիտում
12:32 13-02-2019
Վարշավայում Մերձավոր Արևելքին նվիրված նախարարական հանդիպում է գումարվել
Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում է Մերձավոր Արևելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը: Վարշավայի և Վաշինգտոնի համատեղ ջանքերով կազմակերպված միջազգային խորհրդաժողովին մասնակցությունը հավաստել Է 60 երկիր։ Հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/6108484]tass.ru[/url]-ն։
Հանդիպումը պաշտոնապես մեկնարկում է չորեքշաբթի երեկոյան քաղաքի պատմական մասում գտնվող Թագավորական դղյակում տրվելիք հանդիսավոր ճաշկերույթով: Աշխատանքային բոլոր նիստերը կկայանան փետրվարի 14-ին:
Վարշավա են ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, մնացած երկրները ներկայացված կլինեն նախարարներով կամ նրանց տեղակալներով: Ինչպես հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը, խորհրդաժողովի գլխավոր նպատակը «ստեղծված իրադրությունը քննարկել ն է և Մերձավոր Արևելքում խաղաղության ու անվտանգության հաստատումն սկսելը»:
Հիմնական թեմաների թվում նա նշել է տարածաշրջանային հակամարտությունները, հումանիտար խնդիրները, զանգվածային բնաջնջման զենքի տարածումը, ահաբեկչությունը, հիբրիդային սպառնալիքները և էներգետիկական անվտանգությունը: Ինչպես տեղեկացրել են Լեհաստանի ԱԳ նախարարությունում, Վարշավա են մտադիր այցելել Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Լիտվայի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարները: Մերձավորարևելյան տարածաշրջանը կենրկայացնեն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Եմենի, Քուվեյթի, Մարոկոյի, Օմանի և Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Հանդիպմանը ներկա չի լինելու Եվրամիության արտաքին գործերի ե անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նա իր հրաժարվելը բացատրել է այլ միջոցառումներով զբաղված լինելու հանգամանքով: Ընդսմին, ինչպես հավաստիացրել են լեհ կազմակերպիչները, ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը ներկայացված կլինի խորհրդաժողովում: Խորհրդաժողովին մասնակցելուց հրաժարվել են Իրանը և Պաղեստինը:
Թուրքիան, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ներկայացված կլինի Լեհաստանում երկրի դեպանի մակարդակով: Ավելի վաղ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցելու Մերձավոր Արևելքին նվիրված նախարարական խորհրդաժողովին՝ դրան Իսրայելի մասնակցելու պատճառով: Իրանը հանդիպմանը մասնակցելու էրավեր չի ստացել: Իր հերթին ԱՄՆ-ի Պետդեպարտմենտի պաշտոնյան ընդգծել է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում է հապճեպորեն, առանց հաշվի առնելու մերձավորարևելյան և ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը»։
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
12:55 21-07-2015
Գերմանիայի հետ մեր կապը կօգնի Մերձավոր Արևելքին ու Եվրոպային մերձենալ. Իրանի նախագահ
5096 դիտում
23:20 12-09-2017
Չինաստանի արևելքին և Թայվանին մոտենում է «Թալիմ» թայֆունը
Այս բաժնից
1285 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
919 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
877 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը