211652_close_icon
views-count2243 դիտում article-date 21:38 15-02-2019

Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: ԱԺ նախագահի և անվտանգության խորհրդի քարտուղարի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել հանդիպում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ընտրությունների կազմակերպման օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի միջև անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր