3497 դիտում
17:27 16-02-2019
Հայաստանից պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է 2 անգամ․ Արամ Սաֆարյան
Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Հայաստանից արտահանման ծավալները, մասնավորապես պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է ավելի քան 2 անգամ»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով` հակառակ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արձանագրած հետընթացին, ավելացել են նաև դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները:
«Մրգերի արտահանումն ավելացել է մոտ 2 անգամ: Էապես աճել են տեքստիլ արդյունաբերության, ձկնարդյունաբերության ծավալները, և սրանք տպավորիչ թվեր են: Ինչը հուշում է, որ 2019թ. համար այս ոլորտները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև այստեղ,Եվրասիական փորձագիտական ակումբի խորին համոզմամբ, հնարավոր է շարունակական աճ»,- նշեց Արամ Սաֆարյանը:
Նմանատիպ նյութեր
2010 դիտում
17:12 30-07-2022
Թուրքիայից արտահանումը Ռուսաստան կտրուկ ավելացել է
1501 դիտում
12:38 24-02-2023
ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից Ռուսաստան անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումը
1003 դիտում
16:02 12-02-2015
Խրախուսվում է արտադրանքի արտահանումը
Այս բաժնից
796 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
925 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի