1022 դիտում
12:25 18-02-2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների փաթեթ կդնի շրջանառության մեջ
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նշեց, որ փաթեթը ստեղծվել է դեռևս «Ելք» խմբակցության ժամանակ՝ իր կողմից և այն խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է:
«Օրինակ՝ խմբակցությունը լինելով սահմանադրական մարմին, կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, բայց չի կարող առաջադրել նախագահի թեկնածու: Չի կարող նախաձեռնել քննիչ հանձնաժողովի ստեղծում: Շատ այդպիսի օրինակներ կան»,-ասաց Մարուքյանը։
Նմանատիպ նյութեր
2484 դիտում
10:59 20-12-2018
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանին
2600 դիտում
14:24 06-09-2019
Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. aravot.am
Այս բաժնից
2797 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով