211652_close_icon
views-count58031 դիտում article-date 22:57 19-02-2019

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը. ժամանել է տարածքի ոստիկանապետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները: Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նաիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկարում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր