Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը
Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունները կկատարվեն մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
Նշենք, որ եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական հանրապետության» գրոհայինների կողմից 2015թ. ապրիլին:
«Աշխատանքների ծավալը հսկայական է եղել: Ստիպված վերակառուցել ենք լիովին ավերված միջանցքը: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, հավաքել դրանք և դրել նորի վրա: Դա ամենադժվարն էր»,-ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը:
Ամբողջությամբ վերականգնվել է ճակատային հատվածը, աշխատանքները մոտենում են ավարտին: Տաճարում արդեն տեղադրվել են նոր դռներ, պատուհաններ, նստարաններ: Եկեղեցու վերականգնումը ֆինանսավորվում է Հալեպի հավատացյալ հայ համայնքի նվիրատվություններով: