3540 դիտում
10:18 21-02-2019
Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը և Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2018–ի ապրիլին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, ըստ որի, Մերձավոր Արևելքի հիդրոռեսուրսների շուրջ գուցե լուրջ գործընթացներ լինեն: Ըստ այդմ, առաջիկայում հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան Արաքս գետի ջրերի շուրջ:
Զեկույցում խոսվում է այն մասին, որ Արաքսի ավազանի ջրերի շուրջ Հայաստանը և Թուրքիան կարող են գլոբալ բախումներ ունենալ, քանի որ ջրային ռեսուրսների կտրուկ նվազման հարցեր են առաջանում: Հետաքրքիրն այն է, որ այս տեղեկատվությունը համընկել է 2018–ին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ, և «հեղափոխության» թոհուբոհում ուղղակի դուրս է մնացել տեղեկատվական հարթակներից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա իշխանություններն առանձնապես ուշադրություն չեն դարձրել այս փաստին՝ ուղղակի «ավելորդ գլխացավանքից» խուսափելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1419 դիտում
13:01 20-03-2021
Տեսահուշ: Հարցազրույց պոլսահայ ամուսինների՝ բժիշկ Հերմոն Արաքսի և ուսուցչուհի Ռիտա-Շուշան Արաքսի հետ
7016 դիտում
20:49 28-07-2018
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման լուրջ խնդիրների. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am