211652_close_icon
views-count678 դիտում article-date 15:51 21-02-2019

Սեյսմիկ պաշտպանության բնագավառում ուսուցման գործընթացը շարունակվում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, կարևորելով սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, շարունակաբար աջակցում է հանրային իրազեկման ծրագրերի իրականացմանը և թիրախային նոր խմբերի հետ տարվող աշխատանքներին: Այդ նպատակով ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության /ՍՊՏԾ/ Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները պատրաստվում են մեկնարկող ուսումնական նոր շրջանին: Այս տարի ևս նախատեսվում է հարյուրավոր այցելություններ Երևան քաղաքի և մարզերի դպրոցներ, նախակրթարաններ, մանկական ճամբարներ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատություններ: Վարչության աշխատակիցները հանդես են գալիս դասախոսություններով, կազմակերպում են երկրաշարժի ընթացքում պաշտպանվելու վարքականոնների վերաբերյալ ուսուցողական ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, խաղ-վիկտորինաներ և ուսումնական տագնապ-տարհանման վարժանքներ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս վարչության աշխատակիցները կայցելեն տեղական ինքնակառավարման մարմիններ` Երևան քաղաքի վարչական շրջաններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, որտեղ կկազմակերպվեն զրույց-քննարկումներ աշխատակիցների և ղեկավար անձնակազմի հետ, կտրվեն մասնագիտական խորհուրդներ և տեսական գիտելիքներ` երկրաշարժերի ժամանակ համակարգի արդյունավետ կառավարում իրականացնելու համար: Այցելություններ կիրականացվեն նաև մասնավոր հաստատություններ` հյուրանոցներ, արտադրական ձեռնարկություններ և ժամանցի կենտրոններ, որտեղ կուսումնասիրվեն և կներկայացվեն տվյալ հաստատության ու սպասարկող անձնակազմի կարողությունները երկրաշարժերին դիմակայելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր