211652_close_icon

Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել. Վանեցյան

views-count17807 դիտում article-date 16:35 21-02-2019
ՀՀ բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն, ով կոռուպցիոն հանցագործություն կատարելու գործով հետախուզման մեջ է, Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/965075.html]Armenpress.am[/url]-ը։ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965075.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր